Բելառուսից պատվիրակությունը Երեւանում կայցելի «Մարս» գործարան «Սիտրոնիքս» Ազատ տնտեսական գոտու շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Երեւան է ժամանել ձեռներեցներից կազմված պատվիրակություն Բելառուսից, որը գլխավորում է Բելառուսի Առեւտրա-արդյունաբերական պալատի Մինսկի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆեդորչուկը: Ձեռնարկատերեեւը երկկողմանի հանդիպումներ են անցկացրել հետաքրքվող հայ գործընկերների հետ: Պատվիրակությունը ներառում էր ավտոմեքենաների արտադրողների, գյուղատնտեսների ու վագոնաշինարարների, փայտամշակ արդյունաբերության ու բժշկական սարքավորումների արտադրության ներկայացուցիչների: Պատվիրակության կազմում էին նաեւ «Մինսկ» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներ:

«Մենք ցանկանում ենք մեր Բելառուս գործընկերներին ներկայացնել ազատ տնտեսական գոտում աշխատանքի հնարավորությունները: Ուստի եթե իրենց ոլորտի ձեռնարկությունում նախատեսված են անհատական այցելություններ, ապա ԱՏԳ-ն դիտելու մենք հրավիրել ենք ողջ պատվիրակությանը»,- նշել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում  առաջին ազատ տնտեսական գոտին բացվել է 2013թ.-ի հուլիսի 27-ին հայ-ռուսական միջիրավական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի կողմից: Տեխնոպարկի ղեկավար ընկերությունը «Սիտրոնիքս-Հայաստան» ՓԲԸ-ն է՝ ռուսական «Սիտրոնիքս» ընկերության դուստր ձեռնարկությունը: ԱՏԳ անդամներն ազատված են ԱԱՀ-ից, եկամտահարկից եւ ունեցվածքի հարկից, մաքսային տուրքերից, ինչպես նաեւ իրավունք ունեն ազատ տեղաշարժել կապիտալը, եկամուտն ու շահութաբաժինները: