Ֆրանսիայի իշխանությունները չեն մոռացել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ օրինագիծը, որը նախատեսում է քրեական պատիժ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, Ֆրանսիայի խորհրդարանին է ներկայացվել 2012-ի սկզբին: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը այն Սահմանադրությանը համապատասխանող չի համարել: Դար հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հարցն ուշադրության կենտրոնում է մնում եւ նոր օրինագիծ է ներկայացվելու, որը համապատասխանելու է Սահմանադրության բոլոր պահանջներին: «Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է օրինագծի հայտնվելու ժամկետներին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում, Անրի Ռենոն ընդգծել է, որ կոնկրետ ժամկետներ նշել չի կարող, քանի որ երկրի կառավարությունն առայժմ տեղյակ չէ խորհրդարանի գրաֆիկի մասին: