«Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Խորհրդակցության թեմաներից մեկը եղել է 2014թ. բյուջեի մասին օրենքի նախագիծը։
ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի փոխանցմամբ Հ. Աբրահամյանը ոչ ուղղակիորեն եւ նուրբ ձեւով նրանց պատվիրել է բյուջետային քննարկումների ժամանակ կառավարությանը հարցնել, թե որտեղից պետք է հավաքեն հավելյալ 100 մլրդ դրամը:
Բացի այդ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը նրանց պատվիրել է չպաշտպանել կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, երբ նրանց հրաժարականի հետ կապված հարցեր են հնչում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























