Երկու անչափահաս երեխաների մայր 36-ամյա Լիլիթ Ք.-ն երկու կանանց դրդել է մարմնավաճառության: Լոռիի մարզի  ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործ նյութերի համաձայն՝ 36-ամյա Լիլիթ Ք.-ն երկու տարի շարունակ  Հեղինե Ա-ին եւ Աննա Ռ-ին իր հետ տարել է մարմնավաճառությամբ զբաղվելու, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Լիլիթ Ք.-ի անձը բնութագրող տվյալները` պատասխանատվությունը, մեղմացնող հանգամանքների առկայությունը, այն, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջում է կատարածի համար եւ, որ խնամքին են գտնվում են երկու անչափահաս  երեխաներ, հոկտեմբերի 28-ին  վճռել է նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:  Սակայն կիրառել  է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամանակով: