Կիեւի կենտրոնում, Եվրոպական հրապարակում սկսվել է հանրահավաք հանուն Ուկրաինայի եվրաինտեգրացման: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, հրապարակում ներկա է եղել առնվազն 50 հազար մարդ: Եվրոպական հրապարակն այլեւս այդքան չի կարող տեղավորել, եւ մարդիկ դեռ շարունակում են գալ: Շատերն արդեն տեղավորվել են ֆիլհարմոնիային հարակից բլուրի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ մոտ 10 հազար մարդ մասնակցել է «Հանուն եվրոպական Ուկրաինայի» ազգային վեչեին: Երթի առջեւից գնացող մասնակիցների ձեռքում Ուկրաինայի ու Եվրոպական միության խորհրդանիշ մեծ դրոշներ էին: