Չինաստանում վրաերթի ենթարկված և մեքենայի տակ հայտնված կնոջ կյանքը փրկել են դեպքին ականատես վարորդներն ու հետիոտները:

Տեսագրությունում երևում է` ինչպես է մեքենան հարվածում էլեկտրահեծանիվ վարող կնոջը, որն ընկնում է գետնին և հայտնվում մեքենայի տակ:

Դեպքին ականատես վարորդներն ու հետիոտները օգնության են հասնում կնոջը. նրանք բարձրացնում են մեքենան և կնոջը հանում մեքենայի տակից:

Sky News-ը տեղեկացնում է, որ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կինը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր փրկել են իր կյանքը: