Ուկրաինայի ոստիկանությունը հունվարի 23-ին` ժ. 23:00-ին, ցուցարարներից ազատել է Չերկասի մարզպետարանի շենքը: Այս մասին հայտնել է մարզային  ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկության` միջոցներ են ձեռնարկվում իրավախախտներին ձերբակալելու ուղղությամբ, հաջողվել է բռնել երկու ակտիվիստի: Ոստիկանությունը մի քանի անգամ օդ է կրակել:

Հարուցվել են քրեական գործեր Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասով (Դիմադրություն` իրավապահ մարմնի նեկայացուցչին) եւ  294 հոդվածի 1-ին մասով (զանգվածային խռովություններ):

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ ձերբակալությունից առաջ բախում է տեղի ունեցել ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ: Սակայն մարդիկ պաշտպանել են ոստիկաններին արմատական տրամադրվածներից:

Հաղորդվում է, որ շենքի գրոհի ժամանակ տուժել է մի ուսանողուհի, որին արդեն վիրահատել են: Նրա վիճակը ծանր է: Այս մասին Facebook –ի իր էջում հայտնել է Չերկեսի նախկին քաղաքապետ Սերգեյ Օդարիչը, փոխանցում է  «Ուկրաինսկայա պրավդան»:

Ցուցարարները շարունակում են գրավել իշխանությունը Արեւմտյան Ուկրաինայում


Լվովում ամբոխը գրավել է մարզպետարանի շենքը