Ցուցարարները շարունակում են գրավել իշխանությունը Արեւմտյան Ուկրաինայում: Լվովից հետո նրանք ներխուժել են Ռովենի մարզի աշխատակազմի շենք:
Վարչակազմի շենքի դիմաց հավաքված մի քանի հազար մարդ կոտրել են վարչակազմի շենքի ապակիները եւ ներխուժել ներս:
Այսօր համաուկրաինական գործադուլի մոտ երկու հազար մասնակիցներ ներխուժել են շենք՝ «Իշխանությունը ժողովրդին» եւ «Հեղափոխություն» բացականչություններով:
Ոստիկաններն ու շենքի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել ամբոխին:
Շենքում այժմ գտնվում է մոտ 400 մարդ, նրանք այստեղ են ժամանել «ժողովրդական վեչե»-ից հետո: Իրավապահներ այս պահին շենքում չկան:
Ավելի վաղ ցուցարարները գրավել էին Լվովի մարզային պետական վարչակազմի շենքը:
Լվովում ամբոխը գրավել է մարզպետարանի շենքը




























