ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Դոնեցկում ավիավթարի միջազգային հետաքննություն անցկացնելու կոչ են անում:
«ՄԱԿ-ի ԱԽ անդամները այս միջադեպի լիակատար, մանրամասն եւ անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու կոչ են անում», - ասվում է այսօր՝ հուլիսի 18-ին Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ
Փաստաթղթի հեղինակները նաեւ կոչ են արել բոլոր կողմերին քննիչներին թույլատրել մուտքը ինքնաթիռի կործանման վայրում:
Ավելի վաղ, ՔԱՄԿ-ը (Քաղավիցիայի միջազգային կազմակերպություն) Կիեւին առաջարկել է մալազիական Boeing-ի կործանման հետաքննության հարցերով միջազգային խումբ ստեղծել: Հիշեցնենք, որ ավիավթարի արդյունքում 298 մարդ է զոհվել:





























