ՄԱԿ-ի տվյալներով՝ ապրիլի կեսերից Ուկրաինայում 1129 մարդ է զոկվել, 3442-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության գերագույն հանձնակատարի զեկույցում:
Այնտեղ նաեւ ասվում է, որ արեւելյան Ուկրաինայում, զինված խմբավորումների գործողություններով պայմանավորված, տիրապետում են վախն ու ահաբեկչությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության պատճառով ավելի քան 100 հազար մարդ հարկադրաբար լքել են իրենց տները:





























