Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, այսօր՝ օգոստոսի 7-ին, գերեվարված 32-ամյա Կարեն Պետրոսյանը 1 տարի առաջ էր հայրենիք վերադարձել՝ ամուսնանալու նպատակով:

NEWS.am-ի հետ զրույցում չինարեցիները պատմեցին, որ Կարենն այսօր գնացել էր փայտ բերելու, որտեղից էլ անհետացել էր: Կարենի հիվանդ մայրը կատարվածի մասին դեռ ոչինչ չգիտի:

«Կարենի քույրն ու եղբայրը Ռուսաստանում են ապրում, ինքն էլ այստեղ մորն ու հորն էր պահում: Անշառ, խելոք տղա էր, ալկոհոլի նկատմամբ էլ առանձնապես սեր չի ունեցել»,- ասաց գյուղացիներից մեկը:

Կարենն փայտի էր գնացել անտառ ավանակով. կենդանուն արդեն գյուղ են բերել, իսկ Կարենի իրերը՝ կացինն ու կես շիշ ջուրն էլ ավանակի վրա:

Պաշտոնապես տեղեկատվություն չկա, թե  ինչպես է Կարեն Պետրոսյանը հայտնվել Ադրբեջանում: