Վատիկանում քննարկել են Իրաքի հյուսիսի իրավիճակը, որը «Իսլամական պետության» գրոհայիններն իրենց ենթակա տարածք են հայտարարել:

Հռոմի պապի անձնական պատվիրակ Ֆերնանդո Ֆիլոնին եղել է դեպքի վայրում եւ հանդիպել փախստականների՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց հալածում են գրոհայինները:

Կարդինալը վստահ է՝ ամենավատ վիճակում եզդիներն են, ոչ թե Իրաքի քրիստոնյաները:

 «Եզդիները դժբախտ մարդիկ են, հնարավոր է՝ ամենադժբախտները: Այո, իրենց հավատքն ուրանալ չցանկացած, հարկեր վճարելուց հրաժարված քրիստոնյաները ստիպված են եղել լքել տները, բայց նրանց գոնե մահվամբ չեն սպառնացել»:

Եզդիները արեւապաշտ քրդեր են, հնագույն կրոնի հետեւորդներ, որն իսլամիստները համարում են «երկրպագություն սատանային»: Համայնքի ներկայացուցիչների հետ խիստ դաժան  են վարվում: Սպանում են, կանանց եւ երեխաներին առեւանգում են ու բռնաբարում:

Ոչ մահմեդականների զանգվածային փախուստը սկսվել էր Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի գրավումից: Այդ ժամանակից ի վեր ջիհադիսներն այնտեղ ոչնչացրել են կրոնական օբյեկտների մի ամբողջ շարք: