Հայաստանում սկսվել են ԱՊՀ Հակաօդային պաշտպանության ուժերի համատեղ ուսումնավարժանքները, որին մասնակցում են ՀՀ-ում ռուըսական ռազմաբազայի եւ ՀՀ ԶՈՒ զենիթային եւ օդային ստորաբաժանումները:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմային վարժանքների ընթացքում մշակվում են ԱՊՀ ՀՕՊ ուժերի փոխգործակցության հարցեր:

Ուսումնավարժանքներին մասնակցում է ընդհանուր առմամբ ավելի քան 25 միավոր օդային տեխնիկա՝ ՄիԳ-29, Սու-25 կործանիչներ, Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումների ավելի քան 100 միավոր հատուկ տեխնիկա,  ավելի քան  500 զինծառայող: