Հետսովետական տարածքում ինտեգրման խորացումը Ռուսաստանին թույլ է տալիս իր ավանդն ունենալ ծովային ելք չունեցող երկրների առջեւ կանգնած խնդիրների որոշման եւ դրանց տնտեսական վերելքին խթան հաղորդելու մեջ: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս նախօրեին Վիեննայում մեկնարկած Ծովային ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի երկրորդ համաժողովին (РСНВМ):

 «Համաժողովը РСНВМ-ի հետ միջազգային համերաշխության ամրապնդման գործում նոր նշաձող է , - աղբյուրը մեջբերում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունը:  Գործակալության փոխանցմամբ՝ դրա արդյունքները ծովային ելք չունեցող երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման գործում համաշխարհային հանրության ջանքերին ռազմավարական կողմնորոշում կհաղորդեն»:

ՄԱԿ-ում РСНВМ առանձին կատեգորիայի ստեղծումը եւ վերջինիս համալիր աջակցության գործընթացի սկիզբը տեղի է ունեցել 2003թ.՝ Ալմա-Աթայում տեղի ունեցող առաջին համաժողովի ընթացքում: ՄԱԿ-ի դասակարգմամբ РСНВМ-ի պատկանում են 32 պետություններ, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրները: