Կահիրեում Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի առաջնորդները եռակողմանի բանակցություններից հետո կոչ են արել Թուրքիային «վերջ տալ սադրանքներին Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում» եւ հարգել միջազգային իրավունքը, հաղորդում է հունական հանրային «NERIT» հեռուստաալիքը:
«Երեք երկրները խոստովանում են, որ ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի Կոնվենցիան գործում է բոլորի համար, եւ հայտարարում են որոշման մասին արագորեն անցկացնել բանակցություններն այնտեղ մեր ծովային գոտտիների սահմանաբաժանումների մասին, որտեղ դրանք դեռ համաձայնեցված չեն»,- նշվում է հայտարարության մեջ:
Անկարայի հետ Կիպրոսի հարաբերությունների լարվածությունը սկսեց աճել այն բանից հետո, երբ թուրքական գիտահետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ օգտակար հանածոների սեյսմիկ հետախուզություն սկսեց բացառապես տնտեսական գոտում եւ Կիպրոսի ափերին: Թուրքիան հայտարարում է, որ հետազոտությունն անցկացնում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ համաձայնեցված, որը չեն ճանաչում աշխարհի մի շարք երկրներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru/
Կիպրոսի, Հունաստանի եւ Եգիպտոսի առաջնորդները հայտարարել են անհրաժեշտության մասին հարգել ինքնիշխանությունն ու կոչ են արել Թուրքիային վերջ տալ բոլոր տեսակի սեյսմիկ հետազոտությունները Կիպրոսի ջրերում, ինչպես նաեւ խուսափել նման գործողություններին նաեւ հետագայում: Հայտարարության մեջ նշվում է Կիպրոսի խնդրի համապարփակ, արդար ու ամուր կարգավորման անհրաժեշտության մասին՝ համաձայն միջազգային իրավունքին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մերժե; է Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսփեն Բարթ Էյդի առաջարկը Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսկման վերաբերյալ:




























