Այսօր աշխարհում նշվում է ավտովթարների զոհերի հիշատակի օրը: Այդ առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիշեցրել է, որ ճանապարհային վթարները 15-29 տարեկան երիտասարդների մահվան գլխավոր պատճառն են: Բացի այդ, դպրոցի կամ մանկապարտեզի ճանապարհին ավտովթարի արդյունքում տարեկան հարյուրավոր փոքրիկ ուղեւորներ եւ հետիոտներ են զոհվում:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները բազմաթիվ կյանքեր են խլում. դպրոցի, մանկական հրապարակների, ընկերներին այցելության ճանապարհին տարեկան ավելի քան 500 երեխա է մահանում: Ծանր վնասվածքներ են ստանում անեւ բոլոր տարիքի միլիոնավոր մարդիկ», - հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը, հայտնում է «Ռոսբալտը»:
Պան Գի Մունը նշել է, որ այս տարի Միջազգային օրը նվիրված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման շուրջ գործողությունների տասնամյակի համատեքստում արագության գերազանցման դեմ պայքարին, որը կտեւի մինչեւ 2020թ.:




























