Ուկրաինայի արեւելքի հակամարտության արդյունքում զոհերի թիվը հասել է մինչեւ 4132 մարդ: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությանը:
«Նոյեմբերի 11-ի դրությամբ Ուկրաինայի արեւելքում առնվազն 4132 մարդ է սպանվել՝ (հաշվի առնելով «Մալայզիական ավիաուղիների» կործանման հետեւանքով զոհված 298 ուղեւորներին) եւ 9747 վիրավորվել են », - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում ապրիլի կեսից մինչեւ հոկտեմբերի 31-ը 4035 մարդ զոհվել է, եւս 9336-ը՝ վիրավորվել:




























