1995թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-Ի անդամ-պետությունները հռչակագիր ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն անդամ-պետություններին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance)՝ համապատասխան միջոցառումներով, ուղղված ուսումնական հաստատություններին,  լայն հասարակայնությանը, փոխանցում է Calend-ը:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է անհանդուրժողականության, ծայրահեղականության եւ բռնության դեպքերի կտրուկ աճ: Այդ անհանգստացնող միտումը մասամբ սնում է տարբերությունների սահմանման աճող միտումը ո′չ թե հասարակական կարծիքների եւ շահերի տեսանկյունից, այլ ինքնուրույնության:

Արդյունքում. առանձին մարդիկ եւ համայնքներ դառնում են բռնության թիրախներ՝ ելնելով միայն նրանց ազգային, կրոնական  եւ այլ ինքնօրինակությունից: Նման սպառնալիքներ` լինեն դրանք լայնամասշտաբ ցեղասպանություն կամ ամենօրյա ստորացում՝ նախապաշարումներից ելնելով, պետք է անհանգստացնեն յուրաքանչյուր մարդու: