ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի 2005թ. բանաձեւի համաձայն՝ նոյեմբերի երրորդ կիրակի օրը նշվում է Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրը (World Day of Remembrance for Road Traffic Victims):
Այս օրը նպատակ ունի ուշադրություն հրավիրել տխուր փաստի վրա. ամբողջ աշխարհում ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվում է ավելի քան երեք հազար մարդ եւ շուրջ հարյուր հազարը լուրջ վնասվածքներ են ստանում: Զոհերի եւ տուժածների մեծամասնությունը երիտասարդներ են, փոխանցում է Calend-ը:
ՄԱԿ-ի տվյալով՝ ամեն տարի Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում 1 մլն 300 հազար մարդ: 20 - 50 մլն մարդ էլ տարբեր վնասվածքներ է ստանում: Մահացու ելքերով պատահարների 50%-ից ավելին բաժին են ընկնում 15 - 44 տարիքային խմբին:




























