Ղազախստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդում 2015 թվականի համար: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ կայքը:
«Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խմբի ադնամները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամները ՄԱԿ-ի ՄԻԽ Բյուրոյում միաձայն քվեարկել են Ղազախստանի օգտին»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այդ որոշումը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները կայացրել են նոյեմբերի 28-ին Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ:




























