Ամեն տարի դեկտեմբերի 2-ին նշվող Ստրկության վերացման պայքարի միջազգային օրը կապված է ՄԱԿ-ի ԳԱ-ի՝ երրորդ անձանց կողմից մարդկանց առեւտրի եւ մարմնավաճառության համար շահագործման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման հետ, փոխանցում է Calend-ը:
Անգամ մեր առաջադեմ դարում, թեեւ ստրկությունն արգելված է ողջ աշխարհում, սակայն մինչ այժմ գոյություն ունի, եւ դրա հիմքում, ինչպես եւ հազարավոր տարիներ առաջ, մի մարդու խտրականությունն է մյուսի նկատմամբ: Հարկադիր աշխատանք, սեռական ստրկություն, ռազմական գերություն, ընտանեկան ստրկություն, մարդկանց առեւտուր եւ այլն՝ ահա ժամանակակից ստրկության տեսակները:
Այդ պատճառով էլ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների եւ այլ կառույցների ջանքերն այսօր ուղղված են ոչ միայն նման դեպքերի բացահայտմանը եւ կանխարգելմանը, տվյալ հանցագործության կազմակերպիչ անձանց քրեական հետապնդմանը, այլ նաեւ տուժածների վերականգնմանը:




























