Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, դեկտեմբերի 2-ի երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով 18-ամյա աղջիկը չորրորդ հարկի պատուհանից ցած է նետվել: Ըստ համագյուղացիների՝ նա ինքնասպանության փորձ է արել:
Իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գտնվում է հիմա: Նա ինքնասպանության փորձը կատարել է մորաքրոջ տնից: Պատճառները դեռ հայտնի չեն:




























