Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում դիվանագետները Առաջին աշխարհամարտի արեւմտյան ճակատում «Սուրբծննդյան զինադադարի» հարյուրամյակը նշել են ֆուտբոլային ընկերական խաղով։
Ցրտի պատճառով դիվանագետները լիարժեք խաղից հրաժարվել են՝ այն փոխարինելով 11 մետրանոցների շարքով։ ՄԱԿ-ի ԳԱ շենքի մոտ դարպասները պաշտպանում էր ՄԱԿ-ում բրիտանական դիվանագիտական առաքելության ներկայացուցիրը։ Թիմրը ձեւավորվել էին հետեւյալ կերպ. մեկում ընդգրկվել են Ալժիրի, Ավստրիայի, Էրիթրեայի, Գերմանիայի, Լիխտենշտեյնի, մյուսում՝ Պերուի, Սլովենիայի, Սլովակիայի, Թունիսի եւ Միացյալ Թագավորության դեսպանները։ Դատավորը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա մասնակիցներին դիմել է կարճ ելույթով։
«Սուրբծննդյան զինադադարը» 1914թ. Առաջին աշխարհամարտի արեւմտյան ճակատում հակամարտող ուժերի միջեւ կարճատեւ տեղային զինադադարների շարքն է՝ կնքված Սուրբ ծննդի առթիվ։ Այդ ընթացքում զինվորները միմյանց նվերներ էին հանձնում եւ հուղարկավորում ընկածներին։ Զինադադարի նախաձեռնության հեղինակը Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ն էր եղել։




























