Եղիշե Գեւորգյանի ընտանիքը Ադրբեջանից փոխանցվել է Հայաստանին: Փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության հարցերով ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: (ֆոտոռեպորտաժ)
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին, նախկինում դատապարտված 52-ամյա Եղիշե Գեւորգյանը, որն առնչություն է ունեցել մարդասպանությանը, թաքնվելով կնոջ եւ երեք երեխաների թիկունքում, մեքենայով անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում:




























