Լոնդոնում Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի պատմական շենքը կվերածեն հյուրանոցի: Շենքը վաճառվել է հնդիկ միլիարդատիրոջը: Գործարքի գինը չի հրապարակվում:-
Հայտնի է, որ Ուայթհոլ-57 հասցեում գտնվող շենքի նոր սեփականատերը Hinduja Group արդյունաբերական ֆինանսական կոնգլոմերատն է՝ իսպանական Obrascon Huarte Lain Desarrollos շինարարական ընկերության հետ գործընկերությամբ, գրում է Belfast Telegraph-ը:
Թերթի փոխանցմամբ՝ շենքը, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին վարչապետ Ուինսթոն Չերչիլը ռազմական գործողություններ էր պլանավորում, կվերածվի հյուրանոցի եւ բնակելի համալիրի: 7-հարկանի շինությունը մոտ 1,1 հազար սենյակ ունի:
Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության շենքը կառուցվել է 1906 թվականին, այն 2013-ի օգոստոսին վաճառքի է հանվել 100 մլն ֆունտով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























