ՄԱԿ-ի անդամ-պետությունները համաձայնացրել են կլիմայի փոփոխության շուրջ պայմանագրի բովանդակությունը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
«Փաստաթուղթը հաստատվել է»,- հայտարարել է Պերուի շրջակա միջավայրի պահպանության նախարար Մանուել Պուլգար-Վիդալը:
Ըստ Gazeta-ի, նշվում է, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցների մասին համաձայնագիրը կընդունվի 2015 թվականի դեկտեմբերին, Փարիզում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Կիոտոյի արձանագրության անդամ-պետություններին կոչ է անում կլիմայական նոր համաձայնագրի գործողությունների ժամկետի մասին որոշում ընդունել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային համաձայնագրի կողմերի համաժողովի ընթացքում եւ կարծում է, որ համաձայնագիրը պետք է գործի եւս 10 տարի:




























