Ցանկացած կազմակերպություն կամ անձ, որոնք համագործակցում են «Թեհրիք ի-Թալիբան» պակիստանյան խմբավորման գրոհայինների հետ, որոնք Փեշավարում մոտ 150 մարդ են սպանել, կներառվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի ԱԽ մամուլի համար նախատեսված հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է, որ «Թեհրիք ի-Թալիբանը» այդ ցանկում է եւ այդ շարժման ֆինանսական ակտիվները ՄԱԿ-ի ԱԽ 2161 բանաձեի համաձայն պետք է սառեցվեն, ինչպես նաեւ արգելվել են սպառազինության մատակարարումները:

ՄԱԿ-ի ԱԽ անդամները վճռականորեն դատապարտել են դեկտեմբերի 16-ին Փեշավարում ահաբեկչական գործողությունը եւ կոչ են արել հակազդել ահաբեկչության բոլոր ձեւերին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ «Թեհրիք ի-Թալիբան» պակիստանյան խմբավորման գրոհայինները դեկտեմբերի 16-ին գրավել եբ Փեշավարում գտնվող ուսումնարանը: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 148 մարդ, որոնց մեծ մասը ուսումնարանի սաներն են: