Լիբիային քաղաքացիական լայնածավալ պատերազմ է սպառնում, ասված է ՄԱԿ-ի՝ Լիբիայի աջակցության մասին հայտարարությունում:

ՄԱԿ-ում քննադատել են իսմալիստների հենակետ Միսուրատա քաղաքին Լիբիայի ՌՕՈՒ-ի հասցրած հարվածները: «MOONPL-ը բոլոր կողմերին կոչ է անում աշխատել լարվածության թոթափման ուղղությամբ եւ խիզախ քայլեր ձեռնարկել այդ բռնությանը վերջ տալու համար,  որը շարունակվելու դեպքում երկիրը կհասցնի քաոսի եւ պատերազմի», — ասվում է հայտարարությունում:

Դեկտեմբերի 28-ին Լիբիայի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Միսուրատա քաղաքին: Դրանք եղել են Էս Սիդր քաղաքի վրա իսլամիստների հարձակման պատասխանը, որտեղ տեղակայված է Լիբիայի խոշորագույն արտահանող նավթային տերմինալը, հայտնում է lenta.ru-ն:

Լիբիայում միջազգային ուժերի ռազմական գործողությունը շարունակվել էր 2011 թ. մարտից միչեւ հոկտեմբեր: Արդյունքում տապալվել եւ սպանվել էր երկրի առաջնորդ  Մուամար Քադաֆին: Այդ օրվանից երկրում չի դադարում քաղաքացիական պատերազմը: