1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանը: Հատկանշական է, որ այդ ամսաթիվը համընկնում է Ազգերի լիգայի կազմավորման 26-ամյակի հետ: Այն ստեղծվել է 1920 թվականի հունվարի 10-ն եւ ցրվել 1946-ի ապրիլի 18-ին: Ազգերի լիգայի ակտիվներն ու պարտավորությունները փոխանցվել են ՄԱԿ-ին:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան ստեղծվել է 1945-ին ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Սկզբում այն եղել է ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական, դիրեկտիվ եւ ներկայացուցչական մարմինը: Ասամբելան միջազգային խնդիրների բազմակողմ քննարկման ֆորում է:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նտաշրջանում ներկա են եղել 51 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է Calend-ը:
Ներկայումս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կազմում կա 193 երկիր:




























