2014թ. ՄԱԿ-ի 61 աշխատակից զոհվել է մասնագիտական պարտքը կատարելիս: Զոհվածներից 33-ը խաղաղապահներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, 9-ը՝ պայմանագրային ծառայողներ, եւ 3-ը՝ խորհրդատունր: Սպանվածների թիվը աճել է 2013թ.՝ 57-ի եւ 2012թ.-ի՝ 37-ի համեմատությամբ:
Մալիի հյուսիսում ծավալված ռազմական գործողությունները Մալիում իրավիճակի կայունացման ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զորակազմի 28 զինծառայողի կյանքի են խլել: Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության հետեւանքով զոհվել է 11 քաղաքացիական մասնագետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին:
ՄԱԿ-ի բաժանմունքի Անձնակազմի համակարգող խորհրդի նախագահ Յան Ռիչարդսը կոչ է արել կազմակերպությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աճող վտանգներից իր աշխատակիցների անվտանգությունն պաշտպանելու եւ ապահովելու նպատակով:




























