ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 21-ին Ուկրաինայի հարցով հանդիպում կանցկացնի։ AFP-ն եւ ՏԱՍՍ-ը, համաշխարհային կազմակերպության գրասենյակի դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, հայտնում են, որ  հանդիպման առաջարկով հանդես է եկել Լիտվան, որը ԱԽ-ի ոչ մշտական անդամ է։

ՄԱԿ-ի ԱԽ-ն վերջին անգամ Ուկրաինայի հարցով նիստ անցկացրել էր ավելի քան երկու ամիս առաջ՝ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին։

ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ լիտվական պատվիրակությունը սկզբնապես խնդրել էր փակ հանդիպում անցկացնել, սակայն ԱՄՆ-ն պնդել է, որ հանդիպումը բաց ռեժիմով լինի»։