ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է «Բոքո Հարամ» ծայրահեղական խմբավորման վերջին հարձակումները Նիգերիայում եւ պահանջել անհապաղ եւ առանց առարկության վայր դնել զենքը եւ զորացրել գրոհայիններին: Այս մասին ասված է հայտարարությունում, որը ընթերցել է հունվարին ԱԽ-ում նախագահող չիլիացի դիվանագետ Քրիստիան Բարոս Մելեթը:
Ըստ նրա՝ ԱԽ անդամները պահանջել են նաեւ, որ գրոհայիններն անհապաղ ազատեն իրենց կողմից առեւանգվածներին, այդ թվում՝ 276 աշակերտուհիներին, որոնց առեւանգել էին 2014թ. ապրիլին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուշադրություն են դարձրել այն տեղեկությանը, որ Բոքո Հարամը» ահաբեկչությունների իրականացման համար ներգրավել է երեխաների, որոնք որպես մահապարտներ են օգտագործվել, եւ զգուշացրել է, որ խմբի գործողությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն:
Մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի բոլոր խախտումների համար պատասխանատուները պետք է փոխանցվեն դատարանին», - Մելեթի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:




























