Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում անհայտ անձինք առեւանգել են ՄԱԿ-ի աշխատակցուհուն: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, հայտնել է Բանգիում ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելության աղբյուրը:

Աղբյուրը հայտարարել է, որ առեւանգողները, հնարավոր է, կապված են «Անտի-բալակա» ապստամբ քրիստոնյա ջոկատների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անտի-բալական» քրիստոնյաների խմբավորում է, որը ստեղվել է այն բանից հետո, երբ քաղքացիական պատերազմի արդյունքում իշխանության եկավ մահմեդական Միշել Ջոտոդիան: 2014-ի հունվարին Ջոտոդիան հրաժարվել է նախագահի լիազորություններից: