Հայաստանը Աֆղանստանում կմասնակցի 2015թ. հունվարից «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:
Հայաստանը 2014թ. շարունակել է իր մասնակցությունը Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողությանը, որն ավարտվել է 2014թ.։ Հայաստանի խաղաղապահները շարունակել են ծառայությունը Կոսովոյում իրականացվող գործողության շրաջանակներում:
Հավատարիմ միջազգային անվտանգության ապահովման իր հանձնառություններին, Հայաստանը սկսել է իր ներգրավումը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցությունը Լիբանանի հարավում գործող UNIFIL առաքելությանը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղպահ գործողություններին ֆրանսիական զորախմբի կազմում հայկական կողմի մասնակցության մասին։




























