ՄԱԿ-ի կլիմայական գործակալությունը հաստատում է այն տեղեկությունը, որ 2014 թվականը ամենաշոգն է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հայտնում է Agence France-Presse-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ գլոբալ ջերմաստիճանը 0,57 աստիճան ավելի բարձր է 14 աստիճան կազմող միջին երկարաժամկետ ցուցանիշից (ըստ 1960-1961թթ. չափումների): «15 ամենաշոգ թվականներից տանսչորսը այս դարին են բաժին հասել», - ընդգծեց գործակալության ղեկավար Միշել Ժարրոն, հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ պատմության ամենաշոգ տարվա մասին հայտնել էին ԱՄՆ մթնոլորտային եւ օվկիանոսային ազգային վարչությունում: