Հաագայի միջազգային դատարանը երեքշաբթի որոշում է կայացրել, որ սերբերը 1990-ական թթ. Խորվաթիայի պատերազմի ժամանակ խորվաթների նկատմամբ ցեղասպանություն չեն իրագործել, հաղորդում է Associated Press-ը:

Դատարանը եզրահանգել է, որ խորվաթական պատերազմի սկզբում սերբացի զինվորականները մասշտաբային հանցագործություններ են իրականացնել, սակայն դրանք չի կարելի ցեղասպանություն ճանաչել: Դատավճիռը կարդացել է դատարանի նախագահ Պետեր Թոմկան:

Զագրեբը Բելգրադից պահանջում է պատերազմի տարիներին բնակչության եւ քաղաքացիներին հասցված վնասի փոխհատուցում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ի պատասխան՝ 2010թ. Բելգրադը ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց է ներկայացրել, որտեղ խորվաթներին մեղադրում է նույն թվականներին 230 հազար սերբերի աքսորի մեջ:

Խորվաթիայում պատերազմը շարունակվել է 1991-1915թ. եւ պայմանավորված էր նախկին Հարավսլավիայի կազմից Խորվաթիայի դուրս գալով: Ռազմական գործողությունների արդյունքում մոտ 20 հազար մարդ է զոհվել: