ՄԱԿ Անվանգության Խորհուրդը անհանգստություն է հայտնել Եմենում Հութի ապստամբների կողմից նախագահական նստավայրը գրավելու կապակցությամբ, գրում է Daily Mail-ը։
Կազմակերպությունը պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել՝ հակամարտող կողմերի միջեւ բանակցությունները վերականգնելու ուղղությամբ։
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները հայտարարում են նոր միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե բանակցությունները մոտ ժամանակներս վերսկսվեն»,- ընդգծել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին, մեջբերում է Gazeta-ն։
Ավելին՝ Անվտանգության Խորհուրդը կոչ է արել հնարավորինս արագ ազատ արձակել Եմենի նախագահին եւ վարչապետին։
Ավելի վաղ ապստամբները գրավել էին Եմենի նախագահական նստավայրը եւ իրենց հսկողության տակ վերցրել շինության բոլոր մուտքերը։ Հակամարտության սրումը ընթանում է հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելու ֆոնի վրա։





























