Փետրվարի 13-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը, որի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հանդես է եկել ուղերձով.

Ուղերձում ասվում է.

«Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ մենք արժեւորում ենք լրատվության մի միջոց, որը խթանում է երեւակայությունը եւ միավորում մարդկանց:

ՄԱԿ-ի ռադիոն եթեր է հեռարձակում տարեկան ավելի քան 1200 վավերագրական, լրատվական եւ խմբագրական հաղորդում:

Այս տարի Ռադիոյի միջազգային օրն ընդգծում է ռադիոյի կարեւորությունը աշխարհի 1,8 միլիարդ երիտասարդ կանանց եւ տղամարդկանց համար:

Ողջ աշխարհում ռադիոն մեծ նշանակություն ունի երիտասարդության համար:

Մինչ միջազգային հանրությունը ձեւավորում է կայուն զարգացման նոր նպատակները եւ կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր գլոբալ համաձայնագիրը, մենք պետք է լսենք երիտասարդ կանանց եւ տղամարդկանց ձայնը` բարձր, համոզիչ եւ հրատապ»: