Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման է ներկայացնել փետրվարի 12-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ միսնկյան պայմանավորվածություններին հավանություն տալու բանաձեւի նախագիծը եւ հույս ունի, որ այն կընդունվի միաձայն, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Հույս ունենք, որ որոշումը կընդունվի միաձայն: ԱԽ նախնական նիստը սպասվում է կիրակի օրը»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մինսկում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների «նորմանդական ձեւաչափով» բանակցությունները: Արդյունքում ընդունվել է Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը ուղղված Համալիր միջոցառումների ծրագիր:





























