ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քառօրյա լարված բանակցությունների արդյունքում միաձայն կողմ է քվեարկել Ուկրաինայի Արեւելքում հակամարտության կարգավորման հարցում Մինսկի համաձայնագիրը պաշտպանող բանաձեւի օգտին՝ կոչ անելով պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը։
Փաստաթուղթը, որի վերաբերյալ նախագիծը Ռուսաստանը ներկայացրել էր փետրվարի 13-ին, « հավանություն է տվել Մինսկում կնքած համաձայնագրով նախատեսված պայմանների կատարմանը եւ ողջունել է «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունների արդյունքում Բելառուսի մայրաքաղաքում ընդունված հռչակագիրը։ 2202 համարը ստացած բանաձեւը նաեւ «կոչ է անում կողմերին պայմաններ ապահովել համաձայնագրով նախատեսված կետերը իրականացնելու միջոցների համար ներառյալ՝ համապարփակ հրադադարի հաստատում»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱԽ անդամները անհանգստություն են հայտնել «Ուկրաինայի արեւելյան շրջաններում բռնությունների եւ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ» եւ հայտարարել են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ հարգանք դրսեւորելու անհրաժեշտության մասին»։
Բանաձեւը նաեւ ներկայացնում է Մինսկում կնքած համաձայնագրի ամբողջական տեքստը։


























