ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նախագահ Ռաջենդրա Պաչաուրին չի կարողանա մասնակցել Քենիայում այդ խնդրի շուրջ հրավիրված ֆորումին: Այս մասին հաղորդել են ՄԱԿ-ում:
Պաշտոնական պարզաբանման համաձայն, Պաչաուրին ստիպված կլինի բաց թողնել համաժողովը՝ «կապված իր ուշադրությունը պահանջող հարցերի հետ»:
Միաժամանակ, լրատվամիջոցների փոխանցմամբ, նա չի կարող Քենիա մեկնել, քանի որ հնդկական ոստիկանությունը պաշտոնյայի դեմ սեռական ոտնձգության գործով հետաքննություն է սկսել:
Դելիի ոստիկանության հաղորդմամբ, Հնդկաստանի Էներգիայի եւ ռեսուրդների ինստիտուտի 29-ամյա աշխատակցուհին մեկ շաբաթ առաջ 74-ամյա Պաչաուրիին մեղադրել է իր դեմ ոտնձգության մեջ: Կինը տեղեկացրել է հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների միջոցով պաշտոնյայի կողմից իր հանդեպ «ոտնձգություն» կատարելու մեջ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Պաչաուրին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր էլեկտրոնային փոստի վրա հաքերներ են հարձակվել՝ այն օգտագործելով իրեն հեղինակազրկելու համար:





























