Արեւելյան Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 6 հազար մարդ։ Այս մասին նշված է ՄԱԿ Գերագույն կոմիսարի վարչության՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում։ Կազմակերպության տվյալներով՝ եւս 14.8 հազար մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է մնում։ Նրա խոսքով՝ Մինսկում համաձայնագրեր ստորագրած կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նորմալ կյանքի, փոխանցում է «Ռոսբալտ»-ը ։
Հիշեցնենք, որ Դոնբասում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել փետրվարի 15 –ին։





























