Կանանց հանդեպ խտրականության դեմ պայքարի ՄԱԿ հանձնաժողովը Կանադայի իշխանություններին մեղադրում է այն բանում, որ վերջիններս բավարար ջանքեր չեն գործադրել երկրում բնիկ ազգությունների կանանց հանդեպ բռնությունները հետաքննելու համար։ Նշենք, որ Կանադայում կին աբորիգենների հանդեպ հանցագործությունների խնդիրը բավական սուր է դրված։
ՄԱԿ հանձնաժողովը պնդում է, որ բնիկ ազգությունների կանանց սպանության եւ անհետացման բազմաթիվ դեպքեր մնում են չբացահայտված։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կանադայի բնիկ ժողովուրդները կազմում են բնակչության 5 տոկոսը, սակայն իրավապաշտպանների կարծիքով՝ կանայք եւ երիտասարդ աղջիկները 5 անգամ ավելի հաճախ են բռնության ենթարկվում, քան այլ կանանյք։ Դրա պատճառը բնիկ ժողովուրդների վատ սոցիալական վիճակն է եւ նրանց հանդեպ խտրական վերաբերմունքը։





























