ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը միջազգային հանրությանը կոչ է արել գումար ներդնել տարերային աղետների ռիսկերը նվազեցնելու նախագծերում։ Այս մասին Բան Կի Մունը հայտարարել է մարտի 14-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում միջազգային կոնֆերանսի ժամանակ։
«Տարերային աղետների տարեկան հասցրած վնասը գերազանցում է 300 մլրդ դոլարը։ Տարեկան 6 մլրդ դոլար ներդրումը կօգնի 2030թ. 360 մլրդ դոլար տնտեսել»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Ճապոնական Սենդայի քաղաքը 2011թ. տուժել էր երկրի հյուսիս-արեւելքում մոլեգնած ցունամիի հետեւանքով։ Այս տարի Սենդայիում ընթանում է տարերային աղետների ռիսկերի նվազեցման մասին 3-րդ միջազգային կոնֆերանսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























