Մոսկվան չի մասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների՝ Ղրիմի հարցին նվիրված հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Ելնում ենք նրանից, որ այդ միջոցառումը ապակառուցողական է եւ սադրիչ: Այն չի վերաբերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության ոլորտին: Ռուսական պատվիրակությունը դրան չի մասնակցի, ինչպես նաեւ մի շարք այլ պատվիրակություններ, որքան ինձ հայտնի է»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:
Փակ խորհրդակցությունները տեղի կունենան այսօր՝ մարտի 19-ին՝ Լիտվայի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցի ուկրաինացի պատգամավոր եւ Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլեւը:





























