Մարդկության մշակութային ժառանգությունն ահաբեկիչներից պաշտպանելու համար հարկավոր է ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ստեղծել: Նման առաջարկով հանդես է եկել Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Նման կազմակերպությունն իր վրա կվերցնի ներկայումս իսլամիստների հարձակումներին ենթարկվող պատմության եւ մշակույթի օբյեկտների պաշտպանությունը:

«Նախկինում մշակույթի հուշարձանները վնասվում էին պատերազմների ժամանակ, հրետակոծությունների արդյունքում: Այսօր դրանք ոչնչացվում են միտումնավոր եւ թիրախային, քանի որ մշակույթի եւ կրոնի հուշարձաններ են»,- նշել է նախարարը:

Ֆրանչեսկինիի առաջարկին հավանություն է տվել ՅՈՒՆԵՍԿՈ-ի տնօրեն Իրինա Բոկովան: