ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 2010թ. մարտի 24-ը սահմանել է որպես իրավունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ պայքարում ճշմարտության հաստատման եւ զոհերի արժանապատվության օր (International Day for the Right to the Truth concerning Gross Human Rights Violations and for the Dignity of Victims)։
Օրացույցում այս օրն ընտրել են Սան Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերո Գալդամեսի պատվիին։ Ռոմերոն պայքարում էր աղքատության, սոցիալական անհավասարության, սպանությունների եւ կտտանքների դեմ։ Իր հայացքների համար արքեպիսկոպոսը քննադատության էր ենթարկվում արմատականների կողմից ու ի վերջո 1980թ. մարտի 24-ին սպանվել։ Այս մասին հայտնում է Calend-ը։





























