Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել է, որ բռնի տեղահանված փախստականների արտագաղթը դեպի զարգացած երկրներ 2014թ. կրկնապատկվել է։

Կազմակերպության տեղեկություններով՝ փախստականների թիվը հասել է 86 հազարի, ինչը վերջին 20 տարիների խոշորագույն ցուցանիշն է։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

1994թ. նման բարձր ցուցանիշ էր գրանցվել Բոսնիայում պատերազմի պատճառով։ Ներկայումս Սիրիայում եւ Իրաքում շարունակվող ռազմական հակամարտությունները հարկադրում են մարդկանց լքել իրենց բնակավայրերը։

Բնակչության հարկադիր արտագաղթի ցուցակը գլխավորում է Սիրիան, որին հաջորդում է Իրաքը։ Իսկ Աֆղանստանը եզրափակում է առաջին եռյակը։ Փախստականները զարգացած երկրներից ամենաշատը ապաստան են խնդրում Գերմանիայից՝ 173 հազար։

ՄԱԿ տվյալները չեն վերաբերում Թուրքա, Լիբանան եւ Հորդանան արտագաղթած մարդկանց։ Փախստականների հարցերով վարչությունը Արեւմուտքից խնդրել է հնարավորինս շատ փախստականներ ընդունել։