ՄԱԿ-ի Եմենի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջամալ Բենոմարը 4 տարվա աշխատանքից հետո հրաժարական է տվել: Պատճառն այդ երկրում հակամարտությունն է, որտեղ արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հատուկ գործողություն է իրականացնում շիա ապստամբ հուսիների դեմ:
Դիտորդների գնահատմամբ, մարոկկացի դիվանագետի միջնորդական ունակությունները վերջին շրջանում քննադատության էին ենթարկվում Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների կողմից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ օրս ապստամբ հուսիների, որոնց աջակցում է Իրանը, եւ Եմենի տապալված կառավարության, որին աջակցում է Սաուդյան Արաբիան, միջեւ բանակցությունները անարդյունք են եղել:
ՄԱԿ-ի Եմենի հարցով հատուկ ներկայացուցչի հնարավոր թեկնածուների շարքում նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ էբոլայի արտակարգ արձագանքման հարցերով ներկայացուցիչ Ուլդ Շեյխ Ահմեդն է (Մավրիտանիայից):



























