ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, թե 1915թ. ողբերգական իրադարձությունների հիշումը պետք է ամրապնդի ապագայում նման գազանությունները կանխելու կոլեկտիվ ձգտումը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեփան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը հիշում է, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու այլ ազգերը ողջ աշխարհում նշում են 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով, ՄԱԿ-ը հավատարիմ է ապագայում նման գազանությունների կանխման՝ միջազգային հանրության պոտենցիալի ամրապնդմանը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հեռատես էր անվանել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը։ Նա նաեւ կոչ է արել Թուրքիային եւ Հայաստանին ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ 2009թ. արձանագրությունների հիման վրա։




























